Սիրիայի նախագահ Բաշար Ասադը РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը պատերազմներ է սկսում թուրքերի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար՝ ԻՊ զինյալների հետ կապերի սկանդալներից հետո:
«Էրդողանը պատերազմներ է սկսում տարբեր շրջաններում, որպեսզի Թուրքիայում հասարակական կարծիքը շեղի իր գործողություններից երկրի ներսում, հատկապես Սիրիայում ԻՊ-ի հետ սկանդալային կապերից հետո: Բոլորն էլ գիտեն, որ ԻՊ-ը Սիրիայի նավթը վաճառում էր Թուրքիայի տարածքով՝ ԱՄՆ ՌՕՈւ հովանու ներքո, և, իհարկե, թուրքերը մասնակցում էին նավթի առևտրին: Դրանք նրա նպատակներն են, և դա վտանգավոր է», - ասել է Ասադը: